«ՌԴ-ի և Չինաստանի հարաբերություններն ուղղված չեն որևէ մեկի դեմ»․ Պուտինն ու Սին հայտարարություն են նաև ստորագրել

Ռուսաստանի Դաշնության ու Չինաստանի հարաբերությունները պատեհապաշտական չեն և ուղղված չեն որևէ մեկի դեմ։ Ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սի Ծինպինի հետ սահմանափակ ձևաչափով զրույցի ժամանակ։
Բանակցություններն ավարտվել են։ Դրանք տևել են մոտ 2,5 ժամ:
2,5 ժամ տեւած բանակցություններից հետո Պուտինն ու Սի Ծինպինը հայտարարություն են ստորագրել համապարփակ գործընկերության և ռազմավարական փոխգործակցության հարաբերությունների խորացման մասին։