Վթարի է ենթարկվել ԱԺ պատգամավոր Արմեն Ռուստամյանին սպասարկող Toyota Prado-ն

Այսօր Կիևյան-Կասյան փողոցների էստակադայի վրա վթարի է ենթարկվել ԱԺ պատգամավոր, ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանին սպասարկող Toyota Prado-ն։ Այն բախվել է Tesla-ին։

Ավելի ստույգ, վթարված մեքենաների դիրքից երևում է, որ կարծես Tesla-ն է հետևից հարվածել Prado-ին։

MediaHub-ը տեղեկացավ, որ Ռուստամյանն այդ պահին մեքենայում չի եղել, տուժածներ էլ չկան։

Մանրամասները՝ տեսանյութում

Վահե Մակարյան