Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ո՞վ է եղել Լևոն Տեր-Պետրոսյանի տանը ռումբի տեղադրման մասին ահազանգող անձը. ԱԻՆ մամուլի խոսնակ

Blog Image

ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում մանրամասներ է ներկայացրել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի տանը ռումբի տեղադրման ահազանգի մասին: Նշել է, որ ենթադրյալ ռումբի առկայության մասին ահազանգից հետո դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական խումբը և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական ջոկատը:

Տեղազննման արդյունքում ոչինչ չի հայտնաբերվել։

Ահազանգողը ներկայացել է որպես գնդապետ Աուդբեկուս Նիդերման։

Send