Մակրոնը ներկա կլինի Աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ Ֆրանսիա-Մարոկկո հանդիպմանը

Մակրոնը ներկա կլինի Աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ Ֆրանսիա-Մարոկկո հանդիպմանը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դեկտեմբերի 14-ին, կժամանի Կատար՝ Ֆրանսիայի հավաքականի մասնակցությամբ կիսաեզրափակիչ փուլի խաղին ներկա գտնվելու համար. այդ մասին հայտնել է Ֆրանսիայի սպորտի նախարար Ամելի Օդեա-Կաստերան։ 

Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականը դարձավ Կատարում 2022 թվականի աշխարհի առաջնության կիսաեզրափակչի վերջին մասնակիցը՝ շաբաթ օրը քառորդ եզրափակչի խաղում 2:1 հաշվով հաղթելով Անգլիային։