Ոսկին թանկացել է

Ոսկին թանկացել է

Ոսկու գինը հինգշաբթի առավոտյան չափավոր բարձրացել է՝ մոտենալով մեկ տրոյական ունցիան 1 950 դոլարին, վկայում են բորսայական գնանշումները։

Ոսկու փետրվարյան ֆյուչերսի գինը Նյու Յորքի Comex բորսայում բարձրացել է 4,85 դոլարով կամ 0,25 տոկոսով՝ մեկ տրոյական ունցիան 1 947,45 դոլար։ Արծաթի մարտյան ֆյուչերսը թանկացել է 0,12 տոկոսով՝ մեկ ունցիան 23,97 դոլար։