Դաղստանում կայծակի հարվածից հովիվ է մահացել ու ոչխարներ են սատկել

Դաղստանում կայծակի հարվածից հովիվ է մահացել  ու ոչխարներ են սատկել

Դաղստանում կայծակի հարվածից տղամարդ է մահացել. դա տեղի է ունեցել Նոգայի շրջանում, հունիսի 19-ին հայտնել է Դաղստանի Հանրապետության ՌԴ ՆԳՆ մամուլի ծառայությունը։

Վթարը տեղի է ունեցել Շումլի-Օլիկ գյուղից մեկ կիլոմետր հեռավորության վրա։ Տեղի բնակիչներից մեկը դուրս է եկել անասուններին արածեցնելու, եւ այդ ժամանակ ամպրոպ է սկսվել։ Տղամարդու հետ միասին կայծակնահարվել են  50 ոչխարներ։ Մահացածը 37 տարեկան էր։