Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Հոկտեմբերին Ժնևում կհանդիպեն ՀՀ ԱԺ նախագահը և Ադրբեջանի Միլի մեջլիսի նախագահը

Blog Image

 

Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը և Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովան երկկողմ հանդիպում կանցկացնեն հոկտեմբերին Ժնևում կայանալիք Միջխորհրդարանական միության 149-րդ վեհաժողովի շրջանակներում՝ քննարկելու տարածաշրջանում խաղաղությանն ուղղված ջանքերը, հայտնում է IPU մամուլը: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է քարտուղար Թոմաս Ֆիցսիմոնսը։ 

 

«Հոկտեմբերի 13-ից 17-ը Ժնևում Միջխորհրդարանական միության 149-րդ վեհաժողովի շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների նախագահների երկկողմ հանդիպումը տեղի կունենա երրորդ անգամ։ Ակնհայտ է, որ նրանց հանդիպումը նպատակ ունի ներդնել խորհրդարանական դիվանագիտության տարրը տարածաշրջանում խաղաղության ջանքերի մեջ»,- ասել է նա:

 

Երկու երկրների օրենսդիր մարմինների ղեկավարները հանդիպել են մայիսի 16-ին Միջխորհրդարանական միության խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական ​​հանձնաժողովի առաջին հանդիպման շրջանակում։

Send