Այս ուտեստներն ամրապնդում են նյարդերը և իմունիտետը

Սուշին և կարմիր ձկան հետ ռուլետները ճապոնական խոհանոցի երկու հայտնի ուտեստներն են, որոնք բարենպաստ ազդեցություն են ունենում նյարդային համակարգի վրա և օգնում են ամրապնդել իմունային համակարգը։ Ասել է սննդաբան Մարյանա Ջուտովան Lenta.ru-ի հետ զրույցում։
Ջուտովան բարձրորակ հումքից պատրաստված ռուլետներն ու սուշին որակել է առողջարար ուտեստներ, քանի որ դրանք պարունակում են յուղոտ ձուկ, բրինձ ու նորի ջրիմուռներ։ Սաղմոնը, իշխանը, թունան և այլ ձկնատեսակներ պարունակում են առողջ ճարպաթթուներ և հարուստ են սպիտակուցներով, ֆոսֆորով, նատրիումով, ցինկով, սելենով, A, E, D և B վիտամիններով:
«Այս միկրոտարրերն ու վիտամինները բարենպաստ ազդեցություն են ունենում նյարդային համակարգի աշխատանքի վրա, օգնում են պայքարել բորբոքումների դեմ, օգտակար են սրտանոթային հիվանդությունների, գաստրիտի և արթրիտի կանխարգելման համար և բարելավում են մաշկի, մազերի և եղունգների վիճակը»,- ընդգծել է Մարյանա Ջուտովան։
«Նորին յոդի աղբյուր է, որն անհրաժեշտ է վահանաձև գեղձի առողջության համար, և քանի որ սուշին չի ջերմային մշակման չի ենթարկվում, ջրիմուռը պահպանում է առավելագույն օգուտը»,- շարունակել է սննդաբանը։
Բրինձը, ըստ նրա, օգտակար է ստամոքս-աղիքային հիվանդություններ ունեցող մարդկանց համար, այն հաճախ ներառվում է բժշկական սննդակարգում. Բացի այդ, այս հացահատիկը հագեցնում է օրգանիզմը մանրաթելով, ինչը նորմալացնում է մարսողությունը։
Ջուտովան հատկապես նշել է ավոկադոյի օգտակարությունը, որն ավելացվում է ռուլետների որոշ տեսակների մեջ։ «Այն պարունակում է A, E, B, K վիտամիններ, կալիում, ֆոլաթթու, որոնք անհրաժեշտ են նյարդային համակարգի առողջության, ուղեղի աշխատանքի և ուժեղ իմունիտետի համար»,- եզրափակել է Lenta-ի զրուցակիցը։