Թուրք-ադրբեջանական տանդեմն իրավիճակը լարելու է․ Արման Աբովյան
Ադրբեջանը ՌԴ-ի նպատակները՝ փաստաթղթավորել որոշակի դրույթներ ԼՂ վերաբերյալ, տապալեց։ Այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամաբվոր Արման Աբովյանը՝ անդրադառնալով երեկ Սոչիում տեղի ունեցած հանդիպմանը։
Նրա խոսքով՝ Արցախի վերաբերյալ բոլոր դրույթները դուրս են եկել, և դա ադրբեջանական կողմի պահանջով է։
«Մենք պետք է իրատես լինենք ու հասկանանք՝ Ադրբեջանը հանգիստ ֆորմատով չի վերադառնա այն կարգավիճակին, որ ուներ 2020-ից առաջ։ Եվ նա անելու է ամեն ինչ, որ Արցախի Հանրապետության ապամոնտաժման գործընթացը հասցնի մինչև վերջ»,- ասաց նա, ապա հավելեց, որ արցախահայությանը բնաջնջելու նպատակն այս պահին չի իրականանում, քանի որ ռուս խաղաղապահներ կան տեղակայված։
Ըստ Աբովյանի՝ թուրք-ադրբեջանական տանդեմն իրավիճակը լարելու է, որ միջնորդված շանտաժով ստիպի մեզ գնալ ինքնասպանության։
Մանրամասները՝ տեսանյութում։