Բրիտանիան իշխանությունը փոխանցելու ծրագիր է պատրաստել Չարլզ III-ի մահվան դեպքում․ մանրամասներ

Բուքինգհեմյան պալատը պատրաստել է Չարլզ III թագավորի մահվան դեպքում իշխանության փոխանցման ծրագիր։ Ծրագիրը, որը ստացել է «Մենայի կամուրջ» ծածկանունը, նախանշում է իշխանության փոխանցումը գահաժառանգ արքայազն Ուիլյամին: Ինչպես հայտնել է The Mirror-ը, նրանք փորձում են չբացահայտել ծրագրի մանրամասները թագավորի կրտսեր որդուն՝ արքայազն Հարիին։
Փետրվարի սկզբին Չարլզ III-ի մոտ քաղցկեղ է ախտորոշվել, որից հետո նա հրաժարվել էր մասնակցել հանրային միջոցառումներին։ «Այնուամենայնիվ, հաշվի առնելով թագավորի տարիքը (73 տարեկան), իշխանության փոխանցման ծրագրերը սկսել են նախապատրաստվել թագուհի Էլիզաբեթ II-ի մահից անմիջապես հետո», ասել է թագավորական ընտանիքի անվտանգության աշխատակից Սայմոն Մորգանը։
«Մենայի կամուրջ» գործողությունը շատ առումներով նման է Լոնդոնի կամրջի պլանին, որը մշակվել է դեռևս 1960-ականներին՝ Եղիսաբեթ II թագուհու մահվան դեպքում, այնուհետև մի քանի անգամ կատարելագործվել է: Նման ծրագրերը նախատեսում են բոլոր իրադարձությունները, որոնք կապված են միապետի մահվան, երկրում սուգի և ժառանգի՝ գահ բարձրանալու հետ: