Լայենը հավաստիացրել է, թե հետամուտ կլինի ՀՀ-ԱՄՆ-ԵՄ հանդիպման արդյունքով պայմանավորվածություններին
Հունիսի 21-ին ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչության ղեկավար դեսպան Տիգրան Բալայանն իր հավատարմագրերն է հանձնել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը կշարունակի հետամուտ լինել ապրիլի 5-ին տեղի ունեցած Հայաստան-ԱՄՆ-ԵՄ եռակողմ բարձրաստիճան հանդիպման արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը։ Հայտնում են ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչությունից․
«Արարողության ժամանակ դեսպան Բալայանը բարձր գնահատեց Եվրոպական միության դերը և շնորհակալություն հայտնեց Ուրսուլա ֆոն դեր Լայենին՝ ՀՀ-ԵՄ հարաբերությունների առավել խորացման և գործընկերության զարգացման, ինչպես նաև Հայաստանի դիմակայունության ամրապնդման ուղղությամբ իր ներդրած անձնական ջանքերի համար։
Դեսպան Բալայանը Եվրոպական հանձնաժողովի նախագահին փոխանցեց ՀՀ վարչապետի ուղերձը։ Հանձնաժողովի նախագահ Ֆոն դեր Լայենը, իր հերթին, շնորհակալություն հայտնեց ջերմ խոսքի համար, փոխանցեց իր ողջույնի խոսքերը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հավաստիացնելով, որ կշարունակի հետամուտ լինել ապրիլի 5-ին տեղի ունեցած Հայաստան-ԱՄՆ-ԵՄ եռակողմ բարձրաստիճան հանդիպման արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը»։