Բժիշկը զգուշացրել է ծխողներին հիվանդության զարգացման վտանգի մասին

Ծխող մարդիկ վտանգի են ենթարկվում նպաաստել էմֆիզեմայի զարգացմանը, որը լիովին անհնար է բուժել։ Այս մասին զգուշացրել է բժիշկ Ռոման Իվանովը։
Այս հիվանդության դեպքում ալվեոլները (օդային պարկեր, թոքաբշտեր) սկսում են կորցնել իրենց գործառույթները, ինչը հանգեցնում է շնչառության դժվարության և օրգանիզմը թթվածնով հագեցնելու։ Հիվանդության բարդությունները ներառում են շնչառական անբավարարություն, սրտանոթային հիվանդություն ու պնևմոթորաքս:
«Էմֆիզեման հաճախ զարգանում է որպես թոքերի այլ հիվանդությունների բարդացում՝ քրոնիկ բրոնխիտ, թոքաբորբ, ասթմա, տուբերկուլյոզ և թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն։ Ծխելը, ներառյալ պասիվ ծխելը, աղտոտված օդն ու վտանգավոր արդյունաբերություններում աշխատանքը նույնպես բացասաբար են անդրադառնում ալվեոլների վրա»,- մասնագետի խոսքերն է մեջբերել LIFE-ը։