Նորից կարճատև անձրև և ամպրոպ. եղանակն այս օրերին

Նորից կարճատև անձրև և ամպրոպ. եղանակն այս օրերին

ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (02-07.05.2025թ.)

 

Երևան քաղաքում՝
Մայիսի 2-ի ցերեկը, 3-6-ին, 7-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ: Մայիսի 7-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։

 

Հանրապետության տարածքում`
Մայիսի 2-ի և 4-ի ցերեկը, 5-6-ին շրջանների զգալի մասում, 3-ին, 4-ի գիշերը, 7-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 2-ի ցերեկը, 5-6-ին առանձին վայրերում՝ հորդառատ։
Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը մայիսի 4-6-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով։

 

Երևան քաղաքի մայիսի 2-ի   բազմամյա կլիմայական տվյալներ
Օդի առավելագույն ջերմաստիճան        30.8°C (1987թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճա              1.0°C (1978թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան       14.9°C