12-ամյա տղան խմբակային բռնաբարությունից հետո «ծայրահեղ վիճակում» է

12-ամյա տղան խմբակային բռնաբարությունից հետո «ծայրահեղ վիճակում» է

Հնդկաստանում 12-ամյա տղան ծայրահեղ վիճակում» է՝ խմբակային բռնաբարությունից հետո. տեղեկացրել է CNN-ը։

Դելիի ոստիկանության կոմիսարի տեղակալ Սանջայ Սեյնը տեսաուղերձում նշել է, որ հարձակումը կատարվել է երեք տղամարդու կողմից։ Նրանք բոլորն անչափահաս են, ներառյալ ընտանիքի ազգականը, եւ զոհը ճանաչում է նրանց։

Ենթադրյալ հարձակումը տեղի է ունեցել սեպտեմբերի 18-ին հյուսիսարեւելյան Սիլամպուր շրջանում, բայց, ոստիկանության հայտարարության համաձայն, դրա մասին չի տեղեկացվել մինչեւ սեպտեմբերի 22-ը։

Երկու մեղադրյալներ ձերբակալվել են։ «Երեք մեղադրյալները նույն համայնքից են, նրանք հարեւաններ էին»,- ասել է Սայնը՝ ավելացնելով, որ տղամարդկանցից մեկը տուժածի ազգականն է։

Նրանց մինչեւ հիմա մեղադրանք չի ներկայացվել։

Տղայի ծնողները հայտարարել են, որ իրենց որդին «ծայրահեղ վիճակում» է այն բանից հետո, երբ նրա վրա, իբր, հարձակվել են ճիպոտով եւ դաժանաբար ծեծել աղյուսով։

Սեռական բռնության, որպես կանոն, կանանց եւ աղջիկների բռնության դեմ բողոքի ցույցերը Հնդկաստանում վերջին տարիներին սովորական երեւույթ են։

2012թ. ուսանողուհի Նիրբհայայի (կեղծանուն, որը նշանակում է «անվախ») խմբակային բռնաբարությունն ու սպանությունը Դելիում միլիոնավոր կանանց ոտքի հանեց, որոնք պահանջում էին խստացնել մեղավորների պատիժները։ Դատական փաստաթղթերի համաձայն՝ Նիրբհայան սարսափելի վնասվածքներ էր ստացել բռնաբարությունից եւ երկաթե ամրաններով հարձակումից հետո։ Նա մահացել էր երկու շաբաթ հետո, Սինգապուրի հիվանդանոցում։

Նիրբհայայի մահը ուշադրություն էր սեւեռել Հնդկաստանում սեռական բռնության հանդեպ եւ շրջադարձային պահ դարձել երկրում նոր օրենքներ ընդունելու համար, ներառյալ բռնաբարության գործերի արագացված քննությունն արդարադատության համակարգի միջոցով, փոխվել էր բռնաբարության սահմանումը՝ ներառելով անալ եւ օրալ բռնությունները։