Ապրիլի 25-ին և 29-ին գազ չի լինի տասնյակ հասցեներում

Ապրիլի 25-ին և 29-ին գազ չի լինի տասնյակ հասցեներում

Պլանային աշխատանքներ («Վանաձոր-Ալավերդի» DN700 մայրուղային գազատարի կապիտալ նորոգում) իրականացնելու նպատակով` ապրիլի 29-ին ժամը 09։00-ից մինչև ապրիլի 30-ը ժամը 21։00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Թումանյան քաղաքի, Այգեհատ (Դանուշավան), Օձուն, Ամոջ, Կարմիր Աղեկ, Լորուտ, Մարց, Արևածագ, Արդվի, Հագվի, Դսեղ, Մղարթ, Ծաթեր, Քարինջ, Չկալով, Դեբեդ, Ձորագետավան բնակավայրերի գազասպառողների, «Թուֆենկյան Հոսփիթալիթի» ՍՊԸ-ի հյուրանոցային համալիրի, ՔՈԱՖ ԱՄԱՐԹ կենտրոն-ի, «Սարգիս», «Ձաղիձոր» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների, նշված բնակավայրերում գործող այլ տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի 25-ին ժամը 09:30-ից մինչև ժամը 15:00-ն, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Ձկնորսների փողոցի, Նաիրյան փողոցի թիվ 180, 178, 176 հասցեների գազասպառողների, «Ռաֆ և Էլ», «Ճան Շին», «Միկ Մակ», «Էներգոսերվիս», «Տիգրան և Վահե» ՍՊԸ-ների, «Ապակեմեկուսիչ» ԲԲԸ-ի, սեփականատեր Մելիքյան Հովհաննես, սեփականատեր Հովհաննիսյան Արսեն, Նիկողոսյան Գագիկ, Ներսիսյան Իշխան, Ավետիսյան Սահակ, Ղուկասյան Հայկ, Կարապետյան Գագիկ ԱՁ-ի, Շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության, Յա.Զարուբյանի անվան թիվ 2 դպրոցի, «Արդշինբանկ» ՓԲԸ-ի Սևանի մասնաճյուղի, «Սևանի Շաքարի գործարան ՓԲԸ-ի գազասպառողների գազամատակարարումը։