SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։
Ժամը 18:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Շիրակի մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ Ղարիբջանյան խճուղում՝ ժողովրդին հայտնի 2-րդ գերեզմանատանը, դի կա կախված։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի փաստով Շիրակի մարզի քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ինքնասպանություն գործած քաղաքացին Շիրակի մարզի բնակիչ 33-ամյա Աննա Մ.-ն է, ում երեխան ամիսներ առաջ էր Գյումրիում պատուհանից անզգուշաբար վայր ընկել և մահացել։