Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Աֆղանստանի նախկին նախագահը հայտնել է երկրից փախչելու պատճառը

Blog Image

Աֆղանստանի նախկին նախագահ Աշրաֆ Գանին հայտնել է մեկ տարի առաջ երկիրը լքելու պատճառը: Նա գերմանական Spiegel-ի հետ հարցազրույցում ասել է, որ պատրաստ է մեռնել հանուն երկրի, որը սիրում է:

Գանին ասել է, որ այդ ժամանակ այլ ուղի չկար: Երբ «Թալիբանի» կողմնակիցները 2021 թվականի օգոսոտսի 15-ին մտան Քաբուլ՝ վերջնականապես զավթելով իշխանությունը, նախկին իշխանության ոչ մի ինստիտուտ չէր մնացել: Նախկին իշխանությանն աջակցող բոլոր ուժերը լքել էին երկիրը: Պաշտպանության նախարարությունը դատարկ էր:

«Ես վերջինն էի, ով մնացել էր: Եվ պատճառը, որ ես լքեցի երկիրը, ձգտումն էր՝ թույլ չտալու թալիբներին և նրանց դաշնակիցներին նվաստացնել երկրի նախագահին, ստիպել ստորագրել նոր կառավարության լեգիտիմության մասին փաստաթուղթ», - ասել է նա:

Գանին հերքել է այն տեղեկությունը, թե փախչել է անձնագրով ու մեծ գումարով: Նախկին նախագահը նաև հավելել է, որ երկրից հեռանալու մտադրություն չի ունեցել:

Send