Հրդեհ՝ Երևանում հայտնի նախկին «Եվրոմոթորս» ավտոսրահի տարածքում. ժամանել է հրշեջների 2 մարտական հաշվարկ

Այսօր՝ ապրիլի 27-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի քաղաքապետարանի դիմաց՝ Գրիգոր Լուսավորիչ փողոցում՝ նախկին «Եվրոմոթորս» ավտոսրահի տարածքում հրդեհ է բռնկվել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։
Հրշեջները նախ կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ։
Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պարզվում է։