Ոստիկանության համակարգի աշխատողները պարգևավճարներ կստանան․ Փաշինյանի իշխանությունն այս կերպ փորձում է կանխե՞լ նրանց միանալը ցուցարարներին

Ոստիկանության համակարգի աշխատողները պարգևավճարներ կստանան․ Փաշինյանի իշխանությունն այս կերպ փորձում է կանխե՞լ նրանց միանալը ցուցարարներին

MediaHub.am-ի տեղեկություններով ոստիկանության համակարգի աշխատակիցները մոտ օրերս պարգևավճարներ կստանան։ Մեր աղբյուրի փոխանցմամբ` ոստիկանապետն արդեն համապատասխան հրամանը ստորագրել է, համաձայն որի` ոստիկանության աշխատակիցներն իրենց աշխատավարձի դրույքի չափով հավելավճար կստանան։

Ոստիկանության մեր աղբյուրի փոխանցմամբ` հարցը քննարկվել է կառավարության ղեկավարի մակարդակով և նման որոշում են կայացրել, որպեսզի ոստիկանության աշխատակիցները աշխատանքից ազատման դիմումներ չգրեն կամ չմիանան ընդդիմության կազմակերպած բողոքի ակցիաներին, քանի որ իշխող ուժը մտավախություն ունի, որ հատկապես ցուցարարների հետ ամենօրյա շփման մեջ գտնվող ոստիկաններն ի վերջո դուրս կգան համակարգից և կմիանան ցուցարարներին, ինչն էլ իշխանափոխության համար պարարտ հող կհանդիսանա։

Տեղեկությունը փորձեցինք ճշտել ոստիկանության լրատվական բաժնից։ Որտեղից մեզ խնդրեցին գրավոր հարցում ուղարկել՝ հրաժարվելով բանավոր մեկնաբանել՝ հերքել կամ հաստատել տեղեկությունը։ Մենք ոստիկանություն գրավոր հարցում ուղարկել ենք և պատասխան ստանալու դեպքում այն ևս կհրապարակենք։