Վեդիում խրախճանք իրականացրած թուրքերն ամուսիններ են․ գործն արդեն ՔԿ-ում է

Երեկ գիշեր Վեդիում թուրք զույգը (ամուսիններ են, Թուրքիայի քաղաքացիներ - խմբ․) խրախճանք է իրականացրել, կոնֆլիկտ հրահրել Առաքել Սիմոնյանի անվան հրապարակում այդ պահին զբոսնող ՀՀ քաղաքացիների հետ։
Դեպքից հետո նրանց ոստիկանության Արարատի բաժին են տարել.
«Ահազանգ էինք ստացել, որ երկու օտարերկրյա քաղաքացիներ են Վեդու Առաքել Սիմոնյանի անվան հրապարակում, կասկածելի վարք են դրսևորում։ Ոստիկանությունն այդ քաղաքացիներին բերել է բաժին, փաստական տվյալներ հավաքագրել, ապա դրանք փոխանցել նախաքննական մարմին»,- MediaHub.am-ի հետ զրույցում ասաց ոստիկանության Հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության զանգվածային լրատվամիջոցների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը։ Գործը փոխանցվել է Քննչական կոմիտե։
ՔԿ մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանն էլ MediaHub.am-ի հետ զրույցում նշեց, որ այս պահին նյութեր են նախապատրաստվում։
«Միջադեպի մասնակիցները Թուրքիայի քաղաքացի ամուսիններ են, գործը վարույթ է ընդունվել։ Մանրամասներն ավելի ուշ կհայտնեմ»,- ասաց Թադևոսյանը։
Նարե Գնունի