Այստեղ մարդ կա, իր անուն-ազգանունը գրել չգիտի, բայց գիտությունների թեկնածու է․ Ալեն Սիմոնյան
Եկեք ֆիքսենք, որ ԽՍՀՄ ստեղծածն է կոչումներ տալը․ դա միայն այստեղ է․ Մայքլ Ջեքսոնն, օրինակ, ոչ մի երկրում ժողովրդական արտիստ չէ։ Այդ մասին այսօր ԱԺ նիստի ժամանակ ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանում ծառայություն են մատուցել, մեկի երեխայի հարսանիքին լավ երգել են, նստած շեֆն էլ որոշել է՝ ժողովրդական կամ վաստակավոր արտիստի կոչում տալ նրան։
Դահլիճից հակադարձեցին՝ բա Փելեշյա՞նը, որին ի պատասխան Ալեն Սիմոնյանը նշեց․ «Վերջացրեք, բազմաթիվ մականունավորների մասին է խոսքը»։
Ալեն Սիմոնյանն ընդդիմությանը խոստացավ ցուցակ տալ, թե որ մականունավորների մասին է խոսքը։
«Ստեղ մարդ կա, անունը չտամ, իր անուն-ազգանունը գրել չգիտի, բայց գիտությունների թեկնածու է։ Հիմա ուղղում ենք այդ սխալները։ Հարգանքը կոչումով չի որոշվում։ Կա մի էլիտա, ժողովուրդն է։ Այդ «էլիտաներին» հավաքեցիք, բերեցին Հրապարակ՝ հրաժարական պահանջելու, պարզվեց զրո վարկանիշ ունեն ժողովրդի մոտ»,- նշեց Սիմոնյանը։
Նրա խոսքով՝ ոչ մի զարգացած երկրում նման բան չկա, դա սովետական ժառանգություն է, որը մնացել է։
«Այդ մեծանուն մարդկանց որ տալիս ենք, հիմա նայեք՝ ում են վաստակավորի ու ժողովրդականի կոչում տվել։ Մարդիկ գիտությունների թեկնածու են, ստեղ երկու բառ ելույթ չեն կարողանում ունենալ»,- ամփոփեց խոսքը Ալեն Սիմոնյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։