Ուկրաինայի պատվիրակությունը չի ստացել ակնկալված արդյունքները, երկխոսությունը կշարունակի բանակցությունների երրորդ փուլում

Ուկրաինայի պատվիրակությունը չի ստացել ակնկալված արդյունքները, երկխոսությունը կշարունակի բանակցությունների երրորդ փուլում

Ուկրաինայի պատվիրակությունը չի ստացել ակնկալված արդյունքները, երկխոսությունը կշարունակի բանակցությունների երրորդ փուլում։ Այս մասին հայտնել Է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։

Կողմերը փոխըմբռնման են հասել կրակի ժամանակավոր դադարեցմամբ հումանիտար միջանցքների համատեղ ապահովման մասին, հաղորդել է Պոդոլյակը:

«ՌԴ-ն եւ Ուկրաինան մոտ ժամանակներս կապի եւ փոխգործակցության ուղիներ կստեղծեն հումանիտար միջանցքների կազմակերպման համար»,- ասել է նա։

ՌԴ-ի եւ Ուկրաինայի պայմանավորվածությունները կամրագրվեն մոտ ժամանակներս ամենաբարձր մակարդակով, հայտնել Է Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։