Վարորդը վրաերթի է ենթարկել 75-ամյա տղամարդուն

Վարորդը վրաերթի է ենթարկել 75-ամյա տղամարդուն

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Հայկ Մեծոյանի կողմից նյութեր են նախապաստրաստվում ապրիլի 14-ին Արարատի մարզում տեղի ունեցած վրաերթի փաստով։

Այդ օրը, ժամը 15։00-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 33-ամյա Ռուբիկ Մ․-ն իր վարած ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենայով Դիմիտրով գյուղի կենտրոնական փողոցում վրաերթի է ենթարկել Արարատի մարզի բնակիչ 75-ամյա Աբով Ս․-ին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Արտաշատ» բժշկական կենտրոն։