Ռուս բլոգերը կեղծ անձնագրով մեկնել է Հայաստան

Ռուս բլոգերը կեղծ անձնագրով մեկնել է Հայաստան

Հայաստանում փնտրում են ռուս բլոգեր Յուլիա Ֆինեսին, ով իբր կեղծ անձնագրով է հատել սահմանը։ Այս մասին, Gazeta.ru–ի փոխանցմամբ, հայտնում է Mash տելեգրամյան ալիքը։

Ըստ տելեգրամյան ալիքի՝ Ֆինեսը հետևորդների մոտ պարծեցել է, որ կեղծ անձնագրով է Ռուսաստանից մեկնել Հայաստան։ Հայաստանի ոստիկանությունն արդեն ստացել է տեղեկությունը և որոնում է ռուս կնոջը, հայտնում է Mash-ը։

Ֆինեսը պաշտոնապես ճանաչվել է անմեղսունակ և ստիպված է եղել բուժում անցնել հոգեբուժարանում՝ խուլիգանությունից և ոստիկաններին վիրավորելուց հետո, հաղորդում է տելեգրամյան ալիքը։ Կեղծ անձնագրով սահմանը հատելու մասին տեղեկության հաստատման դեպքում աղջկան կսպառնա արտաքսում և հարկադիր բուժում։