Թունիսի ափերի մոտ առևտրային նավ է խորտակվել

Թունիսի ափերի մոտ առևտրային նավ է խորտակվել

Թունիսի Գաբես քաղաքի նավահանգստի մոտ առևտրային նավ է խորտակվել. հայտնում է Mosaique FM ռադիոկայանը՝ հղում անելով Քաղպաշտպանության վարչության աղբյուրին։

Համաձայն աղբյուրի՝ անձնակազմի բոլոր 7 անդամները, ովքեր եղել են Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքացիներ, փրկվել են ու կայուն վիճակում տեղափոխվել Գաբեսի հիվանդանոց։

Նշվում է՝ նավը, որը գալիս էր Հասարակածային Գվինեայից, սկսել է խորտակվել ջրի ներծծման պատճառով, ինչից հետո անձնակազմի անդամներն ազդանշանային հրթիռներ են արձակել, որոնք էլ նկատվել են Առափնյա պահպանության ծառայության կողմից։