Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Հայաստանում մնացած արցախցի 270 երեխաները վաղվանից դպրոց կհաճախեն

Blog Image

Արցախի շրջափակման հետևանքով Հայաստանում մնացած արցախցի 270 երեխաները վաղվանից դպրոց կհաճախեն:

Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է Արցախի ԿԳՄՍ նախարարի խորհրդական Աիդա Գյանջումյանը, որը երեխաների հետ Գորիսում է։

Գորիսում մնացած երեխաները կհաճախեն Գորիսի թիվ 1 դպրոց, իսկ Երևանում մնացած 20 երեխաները՝ քաղաքի մի քանի դպրոցներ։

«Կան երեխաներ, որոնք երաժշտական դպրոց են գնում, նրանք էլ Գորիսի երաժշտական դպրոց կհաճախեն, ունենք երեխա, որը բժշկական քոլեջում է սովորում, նա էլ տեղի քոլեջը կգնա»,–ասաց Գյանջումյանը։

Send