Արցախի անկման ներքաղաքական հետևանքը

Մինչ այս պահը մենք խորքային վերլուծության չենք ենթարկել Արցախի կորստի հետևանքները:
Դա միայն Հայոց աշխարհի կորուստ ու մեր տասնյակ հազարավոր հայրենակիցների պանդխտություն չէ:
Առանց Արցախի՝ Հայաստանն է փոխվել, այն Հանրապետությունը, որը հիմնված էր 88-ի համազգային շարժման քաղաքակրթական հենքի վրա, որտեղ Արցախն առանցքային նշանակություն ուներ:
Մեր հանրապետության հիմքում դրված ազգային- պետական նախագիծն այլևս գոյություն չունի՝ որպես կոնսոլիդացնող գործոն:
Նիկոլ Փաշինյանն ու նրա իշխանությունը փորձում են ապագա խոստացող պրիմիտիվ բանաձևերով «նոր պետություն» ստեղծել, որի «կադաստրի վկայականն» էլ մուրում են Ալիևից:
Այլ խոսքով, Նիկոլ Փաշինյանի համար Երրորդ հանրապետությունը «գաղափարական հակառակորդ» է:
Ընդդիմության խնդիրը պետք է դառնա Հանրապետության պահպանումը: Բարդ գործ է, բայց հնարավոր է, եթե, իհարկե, մարդիկ նոր հարթակ, նոր խոսույթ, նոր օրակարգ, ազգային կոնսոլիդացիայի նոր գաղափար, իդեա մշակելու կարողություն և քաջություն ունենան՝ առանց պոպուլիզմի, անցյալի վրա հղումներ անելու կամ անիրական ապագա խոստանալու:
2024-ին կա՛մ այս գործի մեջ հաջողելու ենք ու քաղաքական իրական այլընտրանքով հեռացնելու ենք Փաշինյանին՝ փրկելով Հանրապետությունը, կա՛մ Փաշինյանը հեռանալու է Հանրապետություն փլատակների վրա, որից անդին ունայնություն է:
Վահրամ Բագրատյան