Բուլղարիան սկսել է բնական գազ ստանալ Ադրբեջանից

Բուլղարիան սկսել է բնական գազ ստանալ Ադրբեջանից. 1tv.ge-ի փոխանցմամբ՝ տեղեկությունը տարածում են բուլղարական լրատվամիջոցները։
Լրատվամիջոցների տեղեկություններով՝ Բուլղարիան բնական գազ կստանա Անդրադրիատիկ գազատարով, որն անցնում է Հունաստանով։
Գազամատակարարումը կիրականացվի փորձնական ռեժիմով մինչև հունիսի վերջ, իսկ հուլիսի սկզբից ռուսական գազին ամբողջությամբ կփոխարինի ադրբեջանական բնական գազը։
Բնական գազի արդյունահանման սկզբնական ծավալը կկազմի տարեկան 3 միլիարդ խորանարդ մետր՝ 5 միլիարդ խորանարդ մետրի ավելացման հնարավորությամբ։
Բուլղարիան առաջին երկրներից էր, որը հրաժարվեց ռուսական բնական գազի դիմաց վճարել ռուսական ռուբլով, ինչի պատճառով ռուսական պետական «Գազպրոմը» դադարեցրեց բնական գազի մատակարարումը Բուլղարիա: