Աղեղնավորն ու Ջրհոսը փոփոխություններ կզգան անձնական կյանքում, իսկ Առյուծը՝ կարիերայի կտրուկ աճ. հունիսի 16-ի աստղագուշակ

Աղեղնավորն ու Ջրհոսը փոփոխություններ կզգան անձնական կյանքում, իսկ Առյուծը՝ կարիերայի կտրուկ աճ. հունիսի 16-ի աստղագուշակ

Աստղաբան Էլեոնորա Գինզբուրգը Teleprogramma.pro-ի հետ զրույցում հունիսի 16-ի կանխատեսում է տվել կենդանակերպի հինգ նշանների համար։ Նա պատմել է, թե ինչ է սպասվում Ջրհոսին, Աղեղնավորին, Խոյին, Առյուծին ու Խեցգետիններին այս օրը։

Ջրհոս

Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները կբացահայտեն իրենց ստեղծագործական ներուժը։ Նրանցից ոմանք սեր կգտնեն, ինչպես նաև ակտիվ քայլեր կձեռնարկեն իրենց տունը բարելավելու համար:

Աղեղնավոր

Նրանք կունենան շատ աշխատանք և շատ լավ շրջադարձ անձնական կյանքում (ժամադրություն կամ զարգացում):

Խոյ

Կիրակին նրանց խոստանում է ակտիվ շփում մարդկանց հետ, հնարավոր է՝ շատ հաճելի ծանոթություն հակառակ սեռի հետ։ Չի բացառվում ակտիվությունը ֆինանսների ոլորտում։

Առյուծներ

Նրանք նոր ընկերներ ձեռք կբերեն և ակտիվորեն կբարձրանան կարիերայի սանդուղքով։

Խեցգետիններ

Նրանց սպասում է հոգևոր գործունեություն, իմաստի որոնում և գաղտնիքների բացահայտում։