Դեղերի գովազդը լիազորող նորմերը կփոխվեն

Նախագիծ ենք բերել, որով կարգավորվելու են գովազդի, դեղերի շրջանառությամբ փորձագիտական գործունեություն իրականացնելու հետ կապված լիազորող նորմերը: Այդ մասին ԱԺ-ում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Նրա խոսքով՝ ամրագրվել է, որ պետության կողմից դեղերի գրանցման գործառույթի շրջանակում փորձաքննություններն իրականացնելու է Կառավարության կողմից նշանակված համապատասխան կազմակերպությունը: 

«Առաջարկված փոփոխությունները բաժանվում են մի քանի խմբի: Առաջին խումբը ներդաշնակեցումն է ԵԱՏՄ կարգավորումների հետ, հասկացությունների որոշակի հստակեցումներն ու ճշգրտումներն են»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։