ՀՀ քաղաքացին փորձել է ՌԴ-ից Թուրքիա տանել 2 կգ կշռող ոսկե շղթան (լուսանկարներ)

ՀՀ քաղաքացին փորձել է ՌԴ-ից Թուրքիա տանել 2 կգ կշռող ոսկե շղթան (լուսանկարներ)

Հայաստանի քաղաքացին փորձել է Վնուկովոյից հանել ամենահզոր ոսկյա շղթան՝ գրեթե 2 կգ քաշով։ Շղթայի արժեքը կազմում է մոտ 9 մլն ռուբլի․ գրում են ռուսական տելեգրամյան ալիքները։

Տղամարդը քայլում էր «կանաչ միջանցքով», որտեղ ոչինչ հայտարարագրելու կարիք չկա, և ուղևորվում էր դեպի Թուրքիա: Սակայն աշխատակիցները ուշադրություն են դարձրել նրան, քանի որ տղամարդը շատ նյարդայնացած է եղել և եղանակին համապատասխան հագնված չի եղել։

Ավելի մոտենալով՝ նրա պարանոցին նկատել են հաստ ոսկյա շղթա։ Տղամարդն անմիջապես հայտարարել է, որ այն արժե ընդամենը 50 000 ռուբլի։ Բայց փորձաքննությունը ցույց է տվել, որ երկու կիլոգրամանոց շղթան 99,9 տոկոսով մաքուր ոսկի է։ Այժմ տղամարդուն սպառնում է մինչև 7 տարվա ազատազրկում։