Պատմական նվաճում. ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը զբաղեցրել է առաջին տեղը

Պատմական նվաճում. ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը զբաղեցրել է առաջին տեղը

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը Եվրոպայի առաջնության թիմային հաշվարկում զբաղեցրել է ԱՌԱՋԻՆ տեղը,-հայտնում են Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականից։

Հայաստանի Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ ըմբշամարտի մեր ընտրանին հաղթում է թիմային պայքարում:

Այս հաջողությանը մեր ոչ մի տարիքային հավաքական չէր հասել (ազատ ոճ և հունահռոմեական ոճ):

Ազատ ոճայինները ԵԱ էին մեկնել 10 ըմբիշով: Նրանցից 9-ը պայքարել է մեդալի համար: Նվաճել ենք 1 ոսկե, 5 արծաթե և 2 բրոնզե մեդալ։