Դեռահաuների ամբnխը hարվածներ է հաuցրել մի աղջկա. բազմաթիվ ձերբակալվածներ կան (տեսանյութ 18+)

Դեռահաuների ամբnխը hարվածներ է հաuցրել մի աղջկա. բազմաթիվ ձերբակալվածներ կան (տեսանյութ 18+)

Ռուսաստանի Խոյտոբեէ գյուղում դեռահասների ամբոխը ծեծի է ենթարկել մի աղջկա։

ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել խուլիգանության դեպքի առթիվ.

Տուժածը 15 տարեկան է։ Ծեծին մասնակիցները եղել են 14-ից 15 հոգի: Պատճառը եղել է անձնական թշնամանքը:

Քննչական կոմիտեն հավելել է, որ հարձակվողներից մեկը դանակը թափահարելով սպառնացել է սպանել աղջկան։ Դեռահասների ինքնությունը պարզվել է, և նրանք հայտնաբերվել են։

Հայտնի է նաև, որ երբ տուժողը տուն է վերադարձել, ամեն ինչ պատմել է մորը, սակայն նա ոստիկանություն չի դիմել։ Գործը հարուցվել է այն բանից հետո, երբ այս տեսանյութը հայտնվել է համացանցում։

Տեսանյութն այստեղ