Թոշակառուն թոշակառուից iPhone 12 է գողացել․ մանրամասներ

Թոշակառուն թոշակառուից iPhone 12 է գողացել․ մանրամասներ

Մոսկվայում 79-ամյա կինն ավտոբուսով երևեկելիս iPhone 12 է գողացել ու բերման է ենթարկվել։ Հայտնել է Baza տելեգրամյան ալիքը։

Ըստ հրապարակման՝ ոստիկանություն է դիմել մայրաքաղաքի 70-ամյա մի բնակիչ։ Նա պատմել է, որ հասարակական տրանսպորտով երթեւեկելուց հետո կորցրել է հեռախոսը։

Իրավապահները հետաքննություն են սկսել ու շուտով պարզել են, որ գողության գլխավոր կասկածյալը մեկ այլ թոշակառու է։

Քննիչների խոսքով՝ 79-ամյա մոսկվացին ավտոբուսով երթևեկության ժամանակ աննկատ կերպով խլել է գաջեթը մեկ այլ ուղևորից։ Նրան բերման են ենթարկել։ Թոշակառուին մեղադրանք է առաջադրվել գողության համար.