ՀՊԼ․ Վանը երկու անպատասխան գնդակ ուղարկեց Գանձասարի դարպասը

ՀՊԼ․ Վանը երկու անպատասխան գնդակ ուղարկեց Գանձասարի դարպասը

Fastex Պրեմիեր լիգայի 25-րդ տուրում «Վանը» Չարենցավանի Քաղաքային մարզադաշտում նվազագույն հաշվով հաղթեց «Գանձասարին»։

Հանդիպումն ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 2:0: Առաջին խաղակեսում Կարեն Նալբանդյանը տուգանային հարվածով գոլ հեղինակեց, իսկ Դավիդ Տերտերյանը երկրորդ խաղակեսի վերջնամասում ձևակերպեց խաղի վերջնական հաշիվը։

Խաղի ընթացքում կողմերից մեկական ֆուտբոլիստ հեռացվեց խաղադաշտից․ նախ հեռացվեց Էմանուել Ունեկվուն («Վան», 5-րդ րոպե), ապա Սիմոն Օբունդեն («Գանձասար», 69-րդ րոպե): 

Աղբյուրը՝ Armsport.am: