Կյանքից հեռացել է Պուտինի զարմիկը

Կյանքից հեռացել է Պուտինի զարմիկը

92 տարեկանում մահացել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի զարմիկը՝ Եվգենի Պուտինը։ Այս մասին հայտնել է ivanovonenews.ru պորտալը։

Եվգենի Պուտինն Իվանովոյում հայտնի ուրոլոգ է եղել։ Անցյալ տարվա փետրվարի վերջին նա նշել է իր 90-ամյակը։ Կյանքի վերջին տարիները նա որդու հետ անցկացրել է Սուզդալում։

Մահվան պատճառը չի հաղորդվում։ Եվգենի Պուտինին հուղարկավորել են անցյալ կիրակի։

Վլադիմիր և Եվգենի Պուտինների հայրերը՝ Վլադիմիր Սպիրիդոնովիչն ու Միխայիլ Սպիրիդոնովիչը եղբայրներ են։