Տեղորոշվել է, թե որտեղ է թշնամին հայ զինծառայողներին գնդակահարել

Տեղորոշվել է, թե որտեղ է թշնամին հայ զինծառայողներին գնդակահարել

Երեկ համացանցում տարածվեց տեսանյութ, թե ինչպես է թշնամին գնդակահարում սեպտեմբերի 13-ից հետո գերեվարված հայ զինծառայողներին։

Հայտնի՞ է, թե որտեղ է դեպքը տեղի ունեցել։ ՊՆ-ից MediaHub.am-ի հետ զրույցում ասացին, որ տեղորոշում իրականացվել է։ 

Իսկ զինվորների նույնականացում եղե՞լ է․ հարցի պատասխանը փորձեցինք պարզել, նախ, Քննչական կոմիտեից, որտեղից մեզ ասացին, որ նման տեղեկություն լինելու դեպքում հաղորդագրություն կտարածեն։

Հիշեցնենք, որ երեկ համացանցում հայտնվել են կադրեր, որոնք ցույց են տալիս, թե ինչպես են ադրբեջանցիները գազանաբար գնդակահարում անզեն հայ ռազմագերիներին:

Կադրերը, ըստ ամենայնի, արվել են սեպտեմբերի 13-14-ին ադրբեջանական հերթական ագրեսիայի ժամանակ:

Նարե Գնունի