Ճանապարհային կամուրջ է փլուզվել, երկու մարդ վիրավորվել է․ ՌԴ

Ճանապարհային կամուրջ է փլուզվել, երկու մարդ վիրավորվել է․ ՌԴ

Ղրիմի Ջանկոյ շրջանում կամրջի փլուզման հետևանքով տուժածներից մեկը ծանր վիճակում հոսպիտալացվել է, երկրորդը ստացել է ամբուլատոր բուժօգնություն, հայտնում է շրջանի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ  Ղրիմի հյուսիսում գտնվող Ջանկոյ շրջանի Իզումրուդնոե և Մասլովո գյուղերի միջև ճանապարհային կամուրջ է փլուզվել, երկու մարդ վիրավորվել է, իսկ ճանապարհի մակերեսը վնասվել է։

Փորձաքննության արդյունքներով մեկ տուժածի վիճակը ներկայումս գնահատվում է ծանր, երկրորդ տուժածին ցուցաբերվել է ամբուլատոր բուժօգնություն, սակայն հրաժարվել է հոսպիտալացումից։

Դեպքից հետո տուժածները տեղափոխվել են շրջանային հիվանդանոց։