Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

«Գորիսի պետական համալսարանը» նոր ռեկտոր ունի

Blog Image

Կառավարության այսօրվա նիստում հաստատվեց «Գորիսի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի պաշտոնում Տիգրան Վալերիկի Վանդունցի ընտրության արդյունքները:

Նշենք, որ 2022 թվականի  մայիսի 30-ին տեղի է ունեցել  «Գորիսի պետական համալսարան» ՊՈԱԿ-ի  ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթ։

Մրցույթն ընթացել է  «Գորիսի պետական համալսարան» ՊՈԱԿ-ի   կանոնադրության և  խորհրդի կողմից հաստատված ռեկտորի ընտրության ընթացակարգին համաձայն: Նիստին մասնակցում էին խորհրդի 20 անդամներից 20-ը:

Գաղտնի քվեարկության արդյուներն են՝

Տիգրան Վանդունց՝ կողմ՝ 17, դեմ՝ 2.

Հրայր Պետրոսյան՝ կողմ՝1, դեմ՝ 18.

Բոլորին դեմ՝ 1:

Փակ գաղտնի քվեարկությանը մասնակցած խորհրդի 20 անդամների ձայների մեծամասնությամբ տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Տիգրան Վալերիկի Վանդունցը ընտրվել է Գորիսի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնում՝ 5 տարի ժամկետով:

Send