ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր ելույթով ռեկորդ է սահմանել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր ելույթով ռեկորդ է սահմանել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ մարտի 4-ին Կոնգրեսին ուղղված ուղերձն ամերիկացի առաջնորդի ամենաերկար ելույթն է եղել Ներկայացուցիչների պալատի և Սենատի առջև։

Թրամփի ելույթը տեւել է մոտ 1 ժամ 39 րոպե։ Նախորդ ռեկորդը պատկանել է Բիլ Քլինթոնին, ով 2000 թվականին օրենսդիրների առջև ելույթ է ունեցել 89 րոպե:

Դոնալդ Թրամփի նախորդ ամենաերկար ելույթն օրենսդիրներին եղել է 2019 թվականին, երբ նա տևել է 1 ժամ 22 րոպե։ Հաշվարկը ներառում է ծափերի և դադարների վրա ծախսված ժամանակը: