Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

30 միլիոնից միայն մեկը ոտքի կանգնեց, մեկին գնդակահարեց, երկուսին վիրավորեց, դեսպանատունը գրավեց. Ոսկանյան

Blog Image

Անդրադառնալով՝ Իրանում երեկ անցկացված տոնական բազմահազարանոց քայլերթերի ժամանակ՝ Ատրպատականի քաղաքներից մեկում Բաքվի բարբարոսական վարչախմբի դեմ հնչած կոչերին և բարձրացախ նույնաբովանդակ պաստառներին, իրանագետ Վարդան Ոսկանյանը տելեգրամյան իր ալիքում գրել է․

«Նույն այն ատրպատականցիները, որոնց Բաքվի բռնապետի քարոզչամեքենան «հռչակում է» բազմամիլիոնանոց, իբր, «ադրբեջանական համայնք» Իրանում, իրենց զայրույթն ու բողոքն են արտահայտել արհեստածին Ադրբեջանի բարբարոսական վարչախմբի հակաիրանական քաղաքականության կապակցությամբ։

Բաքվի վարչախմբի տարբեր ներկայացուցիչների կողմից հնչող այն սպառնալիքներին, թե Ատրպատականի, իբր, «30 միլիոն ադրբեջանցիները ոտքի կկանգնեն», Իրանում, ակնարկելով Բաքվի դեսպանատուն կոչեցյալի դեմ ծագումով հենց ատրպատականցու իրականացրած գործողությունը, պատասխանում են սև հումորով՝ «30 միլիոնից առայժմ միայն մեկը ոտքի կանգնեց, Բաքվի վարչախմբի հատուկ ծառայության աշխատակիցներից մեկին գնդակահարեց, երկուսին վիրավորեց և դեսպանատունը գրավեց, հապա, եթե 30 միլիոնը ոտքի կանգնի...»»:

Send