Փորձեց ագրեսիա մտցնել, որ ԱԺ-ում կռիվներ, հայհոյանքներ լինեն․ Արթուր Վանեցյան

Փորձեց ագրեսիա մտցնել, որ ԱԺ-ում կռիվներ, հայհոյանքներ լինեն․ Արթուր Վանեցյան

Եթե ես եկել եմ ԱԺ, ուրեմն ունեմ իմ դիրքորոշումը․ կարծում եմ՝ ընդդիմադիրները հաջորդիվ կմասնակցեն նիստերին, որովհետև բոյկոտի մասին չեն հայտնել։ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով ընդդիմության՝ ԱԺ վերջին նիստին չմասնակցելու հարցին։

«Մտածում ենք էլի, երեկ պատգամավորը հարց է տվել հացահատիկի դեֆիցիտի մասին, մարդը կանգնում ու սկսում է ասել՝ դուք, էս եք, էն եք, չգիտեմ ինչեր եմ անելու։ Հարց է առաջանում՝ ինչի՞ վերկացավ ու նման վարքագիծ դրսևորեց։ Կա մի քանի տարբերակ․ տարբերակ 1՝ ուղղակի անհավասարակշիռ մարդ է, որը բախտի բերմամբ կամ պատահմամբ ստանձնել է երկրի ղեկավարի պաշտոնը, տարբերակ 2՝ հնարավոր է, որ գիտակցում էր՝ հաջորդ հարցերում իր համար անհարմար հարցեր են լինելու, որի պատասխանները չուներ»,- շեշտեց Վանեցյանը։

Ըստ Վանեցյանի՝ տարբերակ է նաև այն, որ Փաշինյանը տեսել է՝ որ ԱԺ-ում աշխատանքային վիճակ է և փորձել է խաթարել։ «Փորձեց ագրեսիա մտցնել, որ ԱԺ-ում լինեն կռիվներ, վիրավորանքներ հայհոյանքներ»։

Մանրամասները՝ տեսանյութում

Լիաննա Թորոսյան