ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն մեկնել է Սաուդյան Արաբիա՝ Ուկրաինայի հարցով բանակցություններին իր հնարավոր մասնակցության մասին լուրերի ֆոնին, հայտնում է «Agence France-Presse»-ը։
Շաբաթ օրը «Politico»-ն, վկայակոչելով ամերիկյան աղբյուրները, հայտնել է, որ ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաները, այդ թվում՝ Ռուբիոն, մեկնել են Սաուդյան Արաբիա՝ առաջիկա օրերին բանակցություններ սկսելու Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետ։
Ռուսական «Коммерсантъ» պարբերականը հայտնել է, որ երեքշաբթի Ռիադում Ռուբիոյի և ռուսական պաշտոնական պատվիրակության մասնակցությամբ Ուկրաինայի հարցով բանակցություններ են տեղի ունենալու։
Ռուբիոն Իսրայել կատարած այցից հետո մեկնել է Սաուդյան Արաբիա։