Էր Ռիադում ավարտվել են ռուս-ամերիկյան բանակցությունները

Էր Ռիադում ավարտվել են ռուս-ամերիկյան բանակցությունները

Էր Ռիադում ավարտվել են Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները., այս մասին հայտնում է РИА Новости-ի թղթակիցը։

Նշվում է, որ բանակցությունները տեւել են ավելի քան 12 ժամ։ Ռուսաստանի և ԱՄՆ-ի համատեղ հայտարարությունը բանակցություններից հետո կհրապարակվի մարտի 25-ին։

Նախկինում ՏԱՍՍ գործակալությունը հայտնել էր, որ Էր Ռիադում ռուս-ամերիկյան պատվիրակությունների բանակցությունները կավարտվեն այն բանից հետո, երբ կողմերը համաձայնեցնեն համատեղ հայտարարության տեքստը։

Ռուսաստանը բանակցությունների սեղանի շուրջ ներկայացրել են Դաշնային խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի նախագահ Գրիգորի Կարասինը և Անվտանգության դաշնային ծառայության տնօրենի խորհրդական Սերգեյ Բեսեդան։

Հանդիպմանը ամերիկյան կողմը ներկայացնում էին Պետքարտուղարության քաղաքականության պլանավորման տնօրեն Մայքլ Անտոնը, ինչպես նաև Ուկրաինայի հարցով հատուկ բանագնաց Քիթ Քելլոգի օգնականները և ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը։