Մոսկվայում ուկրաինական անօդաչու թռչող սարքը հարվածներ է հասցրել երկու ոչ բնակելի շենքերի․ ի՞նչ իրավիճակ է քաղաքում

Մոսկվայում ուկրաինական անօդաչու թռչող սարքը հարվածներ է հասցրել երկու ոչ բնակելի շենքերի․ ի՞նչ իրավիճակ է քաղաքում

Մոսկվայի ժամանակով ժամը 04:00-ի սահմաններում, անօդաչու սարքերի հարվածներ են գրանցվել երկու ոչ բնակելի շենքերի վրա։ Այս մասին իր Telegram ալիքում հայտնել է մայրաքաղաքի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։

«Այսօր՝ ժամը 4-ի սահմաններում, անօդաչու սարքերի հարվածներ են գրանցվել երկու ոչ բնակելի շենքերի վրա, լուրջ վնասներ և զոհեր չկան, օպերատիվ բոլոր ծառայությունները տեղում աշխատում են»,- գրել է քաղաքապետը։ Արտակարգ իրավիճակների ծառայության տվյալներով՝ մեկ անօդաչու թռչող սարքը խոցվել է Կոմսոմոլսկի պողոտայի 17 հասցեում, իսկ մյուսը հարվածել է Լիխաչևի պողոտայի շենքին։ Անօդաչու թռչող սարքերի անհաջող հարձակման մասին տեղեկությունը հաստատել է նաեւ ՌԴ պաշտպանության նախարարությունը։