Երևանն այսօր քաղաքային իշխանություն է ընտրում։ Այն ստանձնելու համար պայքարի մեջ մտած քաղաքական ուժերը 14-ն են՝ 13 կուսակցություն և 1 դաշինք։
Թեև ընտրություններին մասնակցողների թիվը շարունակում է փոքր մնալ, արդեն հասցրել են ընտրել թե՛ երկրորդ նախագահը, թե՝ նրա որդին՝ Լևոն Քոչարյանը։
Վերջինս իր ինստագրամյան սթորիների բաժնում լուսանկար է հրապարակել՝ նշելով 14:00-ին։
14-ը մգեցված էր, ինչը ցույց է տալիս, որ Լևոն Քոչարյանն ընտրել է «Մայր Հայաստան» դաշինքին՝ ի դեմս քաղաքապետի թեկնածու Անդրանիկ Թևանյանի։