Ռուս խաղաղապահները Արցախի վերաբերյալ հաղորդագրություն են տարածել

Ռուս խաղաղապահները Արցախի վերաբերյալ հաղորդագրություն են տարածել

Լեռնային Ղարաբաղում առաքելություն իրականացնող խաղաղապահ զորախումբն այսօր՝ դեկտեմբերի 1-ին իր պատասխանատվության գոտում միջադեպ չի արձանագրել: Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ՊՆ տարածած հաղորդագրությունից:

«30 դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և հրադադարի ռեժիմի պահպանումը։ Ռուսական զորախմբի պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել»,-նշվում է հաղորդագրությունում։