Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Տղամարդն անցել է Հաղթանակ կամրջի վտանգավոր եզրագիծը․ պահանջում է հանդիպում ՀՀ գլխավոր դատախազի հետ

Blog Image

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 19:00-ի սահմաններում՝ ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի անցել է Հաղթանակ կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում է ցած նետվելով ինքնասպան լինել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ օպերատիվորեն ժամանել են Ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արման Պապյանի գլխավորությամբ։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Երևանի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, ինչպես նաև ՓԾ հոգեբանը

Տեղում է նաև բժիշկների հերթապահ խումբը։

Քաղաքացին պահանջում է՝ հանդիպում ՀՀ գլխավոր դատախազի հետ։ Այս պահին բանակցությունները նրա հետ փրկարարները, ոստիկանները ու պարեկները շարունակում են։
 

Send