Դուք ավելի երիտասարդ տեսք կունենաք և նույնիսկ կնիհարեք. 5 պատճառ ավելի հաճախ արևածաղկի սերմեր ուտելու համար

 Դուք ավելի երիտասարդ տեսք կունենաք և նույնիսկ կնիհարեք. 5 պատճառ ավելի հաճախ արևածաղկի սերմեր ուտելու համար

 

Արևածաղկի սերմերը բուժիչ հատկություններ ունեն, ասել են սննդաբանները Eat This, Not That-ին տված հարցազրույցում: Մասնագետները նշել են հինգ լավ պատճառ՝ սերմեր ավելի հաճախ օգտագործելու համար, բայց միայն ողջամիտ քանակությամբ։ Այսպիսով, այս ամթերքը բուսական սպիտակուցի լավ աղբյուր է:

 

Այս մակրոէլեմենտն օգնում է վերահսկել քաշը, բարելավում է սրտի և արյան անոթների վիճակը և նվազեցնում քրոնիկ հիվանդությունների զարգացման հավանականությունը: Սերմերը նաև վիտամին E-ի և ճարպաթթուների հիանալի աղբյուր են, որոնք մաշկը երիտասարդ են պահում՝ պաշտպանելով այն շրջակա միջավայրի աղտոտիչների և ուլտրամանուշակագույն ճառագայթների հետևանքով առաջացած վնասներից:

 

Այս մթերքն ունի բարձր էներգետիկ արժեք: Մի կողմից, մատնանշել են փորձագետները, սա մինուս է, բայց այն կարելի է դարձնել ձեր օգտին: Սերմերի բարձր կալորիականությունը հանգեցնում է արագ հագեցման, հետևաբար, դուք ավելի քիչ այլ սնունդ կուտեք։ Իսկ որպեսզի սերմերը իրենք չափից շատ չուտեք, գնեք դրանք առանց կեղևի։ 

Սերմերը պարունակում են նաև մեծ քանակությամբ բջջանյութ և մագնեզիում։ Առաջինն ի վիճակի է վերահսկողության տակ պահել խոլեստերինի մակարդակը և բարելավել մարսողությունը, երկրորդը բարենպաստ ազդեցություն է ունենում նյարդային համակարգի վրա։