Ուկրաինան պատրաստ է ընդունել 30-օրյա հրադադարի մասին ԱՄՆ-ի առաջարկը

Ուկրաինան պատրաստ է ընդունել 30-օրյա հրադադարի մասին ԱՄՆ-ի առաջարկը. այս մասին ասվում է Ջիդդայում բանակցությունների արդյունքներով Ուկրաինայի և ԱՄՆ-ի համատեղ հայտարարության մեջ, որի տեքստը հրապարակվել է Վլադիմիր Զելենսկու կայքում։ Հաստանում է նաև Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը:
«Ուկրաինան պատրաստակամություն է հայտնել ընդունելու ԱՄՆ-ի առաջարկը՝ անհապաղ 30-օրյա հրադադար մտցնելու մասին, որը կարող է երկարաձգվել կողմերի փոխադարձ համաձայնությամբ՝ Ռուսաստանի Դաշնության կողմից ընդունման և միաժամանակ իրականացման պայմանով:
Տեսանյութը՝ այստեղ